13:10  ,  13 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: 6-րդ վարկանիշային համարն ունեցող Հայաստանի հավաքականն առաջին տուրում կմրցի 24-րդ վարկանիշն ունեցող Իսլանդիայի թիմի հետ:

Հայաստանը ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը:

Եվրոպայի առաջնություն, առաջին տուր

Հայաստան (6) - Իսլանդիա (24)

Թուրքիա (19) - Ռուսաստան (1)

Ուկրաինա (2) - Ռումինիա (20)

Սլովենիա (21) - Ադրբեջան (3)

Ֆրանսիա (4) - Շվեդիա (22)

Իտալիա (23) - Անգլիա (5)

Մոլդովա (25) - Հունգարիա (7)

Լեհաստան (8) - Ավստրիա (26)

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում կմրցի Լատվիայի թիմի հետ:

Եվրոպայի առաջնություն, կանանց մրցաշար, առաջին տուր

Հայաստան (6) - Լատվիա (21)

Չեխիա (16) - Վրաստան (1)

Ռուսաստան (2) - Հունաստան (17)

Անգլիա (18) - Ուկրաինա (3)

Լեհաստան (4) - Ավստրիա (19)

Սլովենիա (20) - Ֆրանսիա (5)

Չեռնոգորիա (22) - Գերմանիա (7)

Ռումինիա (8) - Նորվեգիա (23)

Առաջին տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով