21:03  ,  20 նոյեմբերի, 2026

«Շիրակն» ուժեղ էր «Գանձասարից»՝ 3:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց «Գանձասարին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Բամբա Մեսամբան, աչքի ընկավ նաեւ պաշտպան Հովհաննես Փահլեւանյանը։

«Շիրակը» 17 միավորով 6-րդն է, «Գանձասարն» ունի 3 միավոր եւ վերջինն է։

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Շիրակ» - «Գանձասար»՝ 3:0

Բամբա Մեսամբա, 22, 67, Հովհաննես Փահլեւանյան, 64

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Տիգրան Սարգսյան, 71 - Սանդրո Լիմա, 60, Կարեն Մուրադյան, 89

Նոյեմբերի 21

«Սյունիք» - «Ուրարտու»՝ 15:00

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 19:00

Նոյեմբերի 22

«Փյունիկ» - «Սարդարապատ»՝ 17:00

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 20:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News