20:34  ,  20 նոյեմբերի, 2026

«Արսենալը» մտադիր է ձեռք բերել Մայքլ Օլիսեին

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին, հաղորդում է գերմանական Sport Bild-ը։

Նրա ծառայություններով հետաքրքված է նաեւ Մադրիդի «Ռեալը»։  «Բավարիան» Օլիսեից բաժանվելու ցանկություն չունի։ Ֆուտբոլիստի կողմից վերջնագրի դեպքում՝ «Բավարիան» տրանսֆերի համար կպահանջի 200 միլիոն եվրո։

Օլիսեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն մասնակցել է 15 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print