11:51  ,  7 հունիսի, 2015

Վիկ Դարչինյանի պարտությամբ ավարտված մենամարտը Խեսուս Կուելյարի հետ

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) ԱՄՆ-ում կայացած մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտվել է արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): Մենամարտը կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար էր: Դարչինյանը պարտվել է 8-րդ ռաունդում: 28-ամյա Կուելարը 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: 

39-ամյա հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր փետրվարի 8-ին Մեքսիկայում, որտեղ հաղթել էր մեքսիկացի Խուան Խիմենեսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով