15:07  ,  19 սեպտեմբերի, 2015

Վիկ Դարչինյանն՝ Ավստրալիայի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկների տասնյակում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը Bleacherreport-ի վարկածով ընդգրկվել է Ավստրալիայի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկների տասնյակում: 2000 թվականին Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած, 2004-ից Ավստրալիայի քաղաքացիություն ստացած, այժմ ԱՄՆ-ում բնակվող 39-ամյա վանաձորցի Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) 8-րդ տեղում է:

Առաջին տեղում եւս Ավստրլիայում չծնված, նախկին ռուսաստանցի Կոնստանտին Ցզյուն է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին  Վիկ Դարչինյանն ԱՄՆ-ում կայացած մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտվեց արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով