00:54 12 նոյեմբերի, 2013Վեց տարի անց 30-ամյա ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ կայացած ռեւանշ մենամարտը մեկնաբանել է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, որը պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով: 37-ամյա Դարչինյանը մոտ էր ռեւանշին, սակայն 9-րդ ռաունդում բաց թողեց մի քանի հզոր հարվածներ եւ հայտնվեց ծանր նոկդաունում: Նախքան այդ Դարչինյանը հաղթում էր 78:74 հաշվով:
«Մենք լավ մենամարտ էին վարում մինչեւ դադարեցնելը: Ես զգում էի, որ հաղթում եմ այդ մենամարտում, սակայն նա մի քանի լավ հարվածներով հասավ ինձ: Այդպես էլ ամեն ինչ եղավ»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը:
Հիշեցնենք, որ Դարչինյանը 40-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Մինչեւ այս 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.