Վեց տարի անց 30-ամյա ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ կայացած ռեւանշ մենամարտը մեկնաբանել է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, որը պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով: 37-ամյա Դարչինյանը մոտ էր ռեւանշին, սակայն 9-րդ ռաունդում բաց թողեց մի քանի հզոր հարվածներ եւ հայտնվեց ծանր նոկդաունում: Նախքան այդ Դարչինյանը հաղթում էր 78:74 հաշվով:
«Մենք լավ մենամարտ էին վարում մինչեւ դադարեցնելը: Ես զգում էի, որ հաղթում եմ այդ մենամարտում, սակայն նա մի քանի լավ հարվածներով հասավ ինձ: Այդպես էլ ամեն ինչ եղավ»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը:
Հիշեցնենք, որ Դարչինյանը 40-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Մինչեւ այս 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի 
00:39 , 3 հոկտեմբերի