Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ջերելիկյանը դուրս է եկել 69 կգ քաշային կարգի եզրափակիչ՝ առավելության հասնելով իտալացի Վինչենցո Սկանապիեկոյի նկատմամբ: Ոսկե մեդալի համար մենամարտում Ջերելիկյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Թամերլան Մագոմեդովը:
81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը կիսաեզրափակիչում պարտվեց հունգարացի Ադամ Համորիին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում