13:45  ,  11 ապրիլի, 2012

Երեխան վերադարձրեց Մունտարիի մարզաշապիկը

Իտալական «Միլանի» կիասապաշտպան Սալի Մունտարին A Սերիայի 32-րդ տուրի՝ «Կյեւոյի» հետ արտագնա հանդիպումից հետո հայտնվել է անհարմար իրավիճակում։

Հանդիպման վերջում Մունտարին հանել է մարզաշապիկը եւ տվել խաղադաշտում գտնվող երեխաներից մեկին։ Փոքրիկը փորձել է հետ վերադարձնել գանացու մարզաշապիկը։

Հիշեցնենք, որ այդ խաղում Մունտարիի խփած գոլի շնորհիվ «Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց «Կյեւոյին» եւ ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում