00:40  ,  11 ապրիլի, 2012

«Միլանը» շրջանցեց «Յուվենտուսին»


«Կյեւո» - «Միլան» խաղով մեկնարկեց Իտալիայի առաջնության 32-րդ տուրը: Միլանցիները հաղթեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը 8-րդ րոպեին խփեց գանացի կիսապաշտպան Սալի Մունտարին:

Այս հաղթանակից հետո Մասիմլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 67 միավոր եւ ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 65 միավորով երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսն» ապրիլի 11-ին կհյուրընկալի լավագույն եռյակը եզրափակող «Լացիոյին»:

Իտալիայի առաջնություն. 32-րդ տուր

«Կյեւո» - «Միլան՝ 0:1

Մունտարի, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում