10:31  ,  12 մայիսի, 2013

Վիկ Դարչինյանը հաղթեց նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-5-1, 28 նոկաուտ) մայիսի 12-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մենամարտ է անցկացրել մեքսիկացի Խավիեր Գալոյի (18-7-1, 10 նոկաուտ) հետ:

Երկրորդ թեթեւագույն քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել է նոկաուտով: Մենամարտի մեկնարկից Դարչինյանը նկատելի առավելություն է ունեցել, իսկ երկրորդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: Չորրորդ ռաունդում Գալոն եւս մեկ անգամ հայտնվել է ռինգի հատակին՝ պարտվելոն նոկաուտով, տեղեկացնում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Դարչինյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2012-ի սեպտեմբերին՝ միավորներով հաղթելով Օրլանդո դե Վալեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով