10:31 12 մայիսի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-5-1, 28 նոկաուտ) մայիսի 12-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մենամարտ է անցկացրել մեքսիկացի Խավիեր Գալոյի (18-7-1, 10 նոկաուտ) հետ:
Երկրորդ թեթեւագույն քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել է նոկաուտով: Մենամարտի մեկնարկից Դարչինյանը նկատելի առավելություն է ունեցել, իսկ երկրորդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: Չորրորդ ռաունդում Գալոն եւս մեկ անգամ հայտնվել է ռինգի հատակին՝ պարտվելոն նոկաուտով, տեղեկացնում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Դարչինյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2012-ի սեպտեմբերին՝ միավորներով հաղթելով Օրլանդո դե Վալեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.