09:35  ,  6 ապրիլի, 2012

Վիկ Դարչինյանը բացահայտել է մարտավարությունը

Ես չեմ սկսի մենամարտը անմիջապես նոկաուտի հասնելու համար, այլ` դանդաղ կնախապատրաստեմ նրան այդ պահին, աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ մենամարտից առաջ հայտարարել է Վիկ Դարչինյանը:

«Այն մենամարտերը, որոնք ես նախկինում տանուլ եմ տվել` դաս են եղել ինձ համար: Այդ մենամարտերում ես ռինգ էի դուրս գալիս մրցակցին որքան հնարավոր է արագ նոկաուտի ենթարկելու նպատակով: Բայց դա սխալ մարտավարություն է, քանի որ ես արագ հոգնում էի, իսկ մրցակիցները ճիշտ մարտավարության շնորհիվ հասնում էին հաղթանակի:

Յամանական շատ արագ է եւ բարձրահասակ: Սա է նրա առավելությունը: Բայց նա երբեք չի հանդիպել ինձ նման բռնցքամարտիկի:

Ես ցույց կտամ տեղեր, որտեղ նա դեռ չի եղել: Ես չեմ սկսի մենամարտը անմիջապես նոկաուտի հասնելու համար, այլ` դանդաղ կնախապատրաստեմ նրան այդ պահին: Երբ նա պատրաստ կլինի` բարի գալուստ Վիկ Դարչինյանի աշխարհ»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Ապրիլի 6-ին Տոկիոյում 36-ամյա Վիկ Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտի 29-ամյա ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով