09:13  ,  6 ապրիլի, 2012

Վիկ Դարչինյան. Յամանակային կհաղթեմ նոկաուտով

Ես հիանալի եմ ինձ զգում Տոկոյում, մենամարտի կազմակերպիչները ստեղծել են լիարժեք հոգեբանական հարմարավետություն. Ճապոնիայի մայրաքաղաքում հայտարարել է Վիկ Դարչինյանը:

«Ես չէի կարծում, որ այսքան երկրպագուներ ունեմ Ճապոնիայում: Նրանք ինձ դիմավորեցին օդանավակայանում: Մեկն էլ ինքնագրի համար իմ լուսանկարով վեց ամսագիր ներկայացրեց: Այստեղ իսկապես հարգում են մարտիկներին: Շնորհակալություն»,- ասել է Դարչինյանը Շինսուկե Յամանակայի հետ մենամարտի նախօրեին:

«Ես եկել եմ հաղթելու համար: Ես Յամանակային նոկաուտի կենթարկեմ: Ես միշտ ռինգ եմ դուրս գալիս հաղթելու մտքով, այլապես մենամարտելն անիմաստ է», - Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Ապրիլի 6-ին 36-ամյա Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կփորձի խլել 29-ամյա Շինսուկե Յամանակայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով