09:31  ,  21 փետրվարի, 2013

Վիկ Դարչինյան. Դոներ, հանդիպիր ինձ հետ եւ ապացուցիր, որ հավի ճուտ չես

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը քննադատել է ֆիլիպինցի Նոնիտո Դոներին, որը 2007-ին Դարչինային հաղթելուց հետո խուսափում է դարձյալ մենամարտել հայ բռնցքամարտիկի հետ:

«Նոնիտո Դոները ցույց տվեց, որ չի պատրաստվում ինձ ռեւանշի հնարավորություն տալ եւ ապրիլի 13-ին մենամարտելու է Գիլյերմո Ռիգոնդոյի հետ: Ես չեմ կարծում, որ մենամարտը տեղի կունենա: Ես լավ հաղթանակ տարա նախկինում անպարտելի Լուիս դել Վալեի նկատմամբ եւ նույնը կանեմ Դոների հետ: 2007-ին Նոնիտոյի բախտը բերեց, բայց 2013-ին ամեն ինչ այլ կերպ կլինի: Թող ապացուցի, որ չի վախենում ինձնից:

Ես մենամարտել եմ Դոների հետ գրեթե վեց տարի առաջ եւ այժմ ռեւանշ եմ ցանկանում, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ իսկապես նրա բախտը բերել էր: Երբ ես դարձա բացարձակ չեմպիոն, ես նրան հրավիրեցի մենամարտի, իսկ նա ասաց, թե արդեն հաղթել է ինձ, եւ նորից մենամարտելու պատճառ չի տեսնում: Բայց երեք գոտին ծանրակշիռ պատճառ է: Նա վախենում է ինձնից: Սա է պատճառը: Նա պարզապաես չի կարողանում որոշել, թե ումից ավելի շատ վախենում` ինձնից կամ Ռիգոնդոյից: Հանդիպիր ինձ հետ եւ ապացուցի, որ հավի ճուտ չես: Ես առանց որեւէ խնդրի կանցնեմ դոպինգ թեստերը»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Fightnews-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով