09:31 21 փետրվարի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը քննադատել է ֆիլիպինցի Նոնիտո Դոներին, որը 2007-ին Դարչինային հաղթելուց հետո խուսափում է դարձյալ մենամարտել հայ բռնցքամարտիկի հետ:
«Նոնիտո Դոները ցույց տվեց, որ չի պատրաստվում ինձ ռեւանշի հնարավորություն տալ եւ ապրիլի 13-ին մենամարտելու է Գիլյերմո Ռիգոնդոյի հետ: Ես չեմ կարծում, որ մենամարտը տեղի կունենա: Ես լավ հաղթանակ տարա նախկինում անպարտելի Լուիս դել Վալեի նկատմամբ եւ նույնը կանեմ Դոների հետ: 2007-ին Նոնիտոյի բախտը բերեց, բայց 2013-ին ամեն ինչ այլ կերպ կլինի: Թող ապացուցի, որ չի վախենում ինձնից:
Ես մենամարտել եմ Դոների հետ գրեթե վեց տարի առաջ եւ այժմ ռեւանշ եմ ցանկանում, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ իսկապես նրա բախտը բերել էր: Երբ ես դարձա բացարձակ չեմպիոն, ես նրան հրավիրեցի մենամարտի, իսկ նա ասաց, թե արդեն հաղթել է ինձ, եւ նորից մենամարտելու պատճառ չի տեսնում: Բայց երեք գոտին ծանրակշիռ պատճառ է: Նա վախենում է ինձնից: Սա է պատճառը: Նա պարզապաես չի կարողանում որոշել, թե ումից ավելի շատ վախենում` ինձնից կամ Ռիգոնդոյից: Հանդիպիր ինձ հետ եւ ապացուցի, որ հավի ճուտ չես: Ես առանց որեւէ խնդրի կանցնեմ դոպինգ թեստերը»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Fightnews-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.