15:04  ,  5 հուլիսի, 2024

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վան»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Սերոբ Գրիգորյանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Պենզայի «Զենիթ», Սամարայի «Կրիլյա Սովետով II», Գյումրիի «Շիրակ», Երեւանի «Փյունիկ», «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 4 հանդիպում։

Սերոբ Գրիգորյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով