21:53  ,  5 հուլիսի, 2024

Եվրո-2024. Գերմանիան պատասխան գոլը խփեց Իսպանիային՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները Շտուտգարտում անցկացնում են Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն 8-րդ րոպեին Իսպանիայի թիմը զրկվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիից, որի դեմ կոշտ խաղաց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Պեդրիին փոխարինեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։

13-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Գերմանիայի թիմի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը դեղին քարտերի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը, եթե Գերմանիան դուրս գա կիսաեզրափակիչ։

51-րդ րոպեին «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո Դանի Օլմոն մեկ հպումով գրավեց Մյունխենի «Բավարիայի» խաղացող Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը (տեսանյութ

77-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի հարվածից հետո Իսպանիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

89-րդ րոպեին Գերմանիան վերականգնեց հավասարությունը Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցումը կատարեց «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը (տեսանյութ

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

Իսպանիա․ Սիմոն, Կարվախալ, Լե Նորման, Լյապորտ, Կուկուրելյա, Պեդրի, Ռուիս, Ռոդրի, Յամալ, Ուիլյամս, Մորատա։

Գերմանիա․ Նոյեր, Ռյուդիգեր, Ռաում, Տա, Կիմիխ, Կրոս, Ջան, Գյունդոգան, Մուսիալա, Սանե, Հավերց։

Իսպանիա - Գերմանիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով