02:08  ,  6 հուլիսի, 2024

Եվրո-2024. Ուսման Դեմբելեն՝ Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող

Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմի եւ Ֆրանսիայի չեմպիոն փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը 67-րդ րոպեին փոխարինել էր Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին։

Ֆրանսիան պորտուգալացիներին հաղթել է հետախաղյա 11-մետրանոցներով (5:3)։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Իսպանիան, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր Գերմանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News