23:09  ,  5 հուլիսի, 2024

Եվրո-2024. Դանի Օլմոն՝ Իսպանիա - Գերմանիա հանդիպման լավագույն խաղացող

Իսպանիայի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն ճանաչվեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիա - Գերմանիա հանդիպման լավագույն խաղացող։

Դանի Օլմոն 8-րդ րոպեին փոխարինեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։

Դանի Օլմոն դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով