15:44  ,  5 հուլիսի, 2024

ՀՊԼ․ Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն արժանացել են Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն մարզիչի ու լավագույն ֆուտբոլիստի մրցանակներին, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

Մայիսին «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ հաղթել էր բոլոր 5 խաղերում ու նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Յուսուֆ Օտուբանջոն այդ խաղերում աչքի է ընկել 6 գոլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով