14:54  ,  4 հուլիսի, 2024

Նորայր Նիկողոսյանը միացել է «Վանին»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Սևան», «Լոկոմոտիվ», «Նորավանք», «Նոա»  ֆուտբոլային ակումբներում։

Նիկողոսյանը «Վան» է տեղափոխվել ԲԿՄԱ-ից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս