21:31  ,  5 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024. Ալկարասը դուրս եկավ չորրորդ շրջան (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը 5:7, 6:2, 4:6, 7:6 (7:2), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 29-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 50 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի եւ աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում