17:28  ,  2 հուլիսի, 2024

Հայաստանի հավաքականի խաղացողը միացավ «Վանին»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Դավիթ Տերտերյանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Գանձասար» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում։

Տերտերյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով