15:20  ,  4 հուլիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Տեն Հագի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։

54-ամյա մասնագետը 2022 թվականից է գլխավորում մանչեսթերյան թիմը, որը Անգլիայի անցած առաջնությունում գրավել է 8-րդ տեղը, Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Գավաթակիր դառնալու շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես կգա Եվրոպայի լիգայում։

2023-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Տեն Հագի ղեկավարությամբ նվաճել էր նաեւ Անգլիական լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս