Իսպանիայի հավաքականը 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Վրաստանի թիմի նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։
18-րդ րոպեին իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ճնշման տակ տուգանային հրապարակում սխալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (տեսանյութ)։
39-րդ րոպեին «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի փոխանցումից հետո Վրաստանի թիմի դարպասը գրավեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին (տեսանյութ)։
51-րդ րոպեին իսպանացիներին առաջ մղեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, որին գոլային փոխանցումը կատարեց «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ)։
75-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսի փոխանցումն օգտագործեց եւ Իսպանիայի երրորդ գոլը խփեց Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը (տեսանյութ)։
83-րդ րոպեին «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալի փոխանումից հետո հաշիվը դարձրեց 4:1 (տեսանյութ):
Իսպանիան քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Դանիային։
Rodri picked his spot from the edge of the area #EURO2024 | #ESPGEO pic.twitter.com/BdEIXIeBQr
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
Spain hit three second-half goals to reach the quarter-finals #EURO2024 | #ESPGEO pic.twitter.com/mLuVFZrCs4
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
Spain march on #EURO2024 | #ESPGEO pic.twitter.com/uBb3II7Zx7
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
#EURO2024 | #ESPGER pic.twitter.com/jxrFvqU6J7
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) June 30, 2024
Rodri's elite finish and complete midfield performance @Vivo_GLOBAL | #EUROPOTM pic.twitter.com/UXQpC0YrFr
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 30, 2024
Quarter-finals
Stuttgart
Friday 5 July
18:00 CET#EURO2024 pic.twitter.com/Gum8xMLjJF
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում