09:04  ,  24 հունիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում հունիսի 24-ին տեղի կունենան երրորդ տուրի հանդիպումները B խմբում։

Երկու հաղթանակից հետո 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճած Իսպանիան կմրցի Ալբանիայի, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իտալիան՝ Խորվաթիայի հետ։

Իտալիան առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էր ալբանացիներին, երկրորդ տուրում 0:1 հաշվով պարտվել Իսպանիային եւ 3 միավորով երկրորդ տեղում է։

Ալբանիան ու Խորվաթիան ունեն 1-ական միավոր։ Խորվաթիան առաջին տուրում 0:3 հաշվով պարտվել էր Իսպանիային, երկրորդ տուրում 2:2 հաշվով խաղացել ալբանացիների հետ։

Եվրո-2024, B խումբ, երրորդ տուր

Ալբանիա - Իսպանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Խորվաթիա - Իտալիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում