18:56  ,  23 հունիսի, 2024

Ռոնալդուի ապշած դեմքը՝ խաղադաշտ չորրորդ կարգազանցի ներխուժումից հետո (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Թուրքիա - Պորտուգալիա հանդիպումը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ կմնա՝ որպես անվտանգության տեսանկյունից ամենաանկազմակերպ մրցախաղերից մեկը։

Ռոնալդուի չորս ֆանատի է հաջողվել ներխուժել խաղադաշտ հանդիպման ժամանա։ Մրցախաղի մեկնարկից առաջ մի տղա հասցրեց խաղադաշտի կենտրոնում սելֆի անել «Ալ Նասրի» 39-ամյա խաղացողի հետ։ Ընթացքում եւս երեք ֆանատի է հաջողվել ներխուժել խաղադաշտ։

Հանդիպման ավարտից հետո էլ խաղադաշտում հայտնված եւս մեկ կարգազանցի հետեւից վազած աշխատակիցներից մեկն էլ թեթեւ վնասվածք է հասցրել պորտուգալացի հարձակվող, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող Գոնսալո Ռամուշին։

Изображение

Պորտուգալիայի հավաքականը թուրքերին հաղթել էր 2:0 հաշվով եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով