21:21  ,  27 հունիսի, 2024

«Յուվենտուսի» հարձակվողը կտեղափոխվի «Ֆիորենտինա»

24-ամյա հարձակվող Մոյզե Քինը Թուրինի «Յուվենտուսից» կտեղափոխվի «Ֆիորենտինա», հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ Ակումբներն արդեն կնքել են գործարքը։ «Յուվենտուսը» կստանա 13 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 5 միլիոն եվրո հնարավոր բոնուս։

Իտալիայի հավաքականի թեկնածուն «Ֆիորենտինայի» հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր։

Անցած մրաշրջանում Մոյզե Քինը «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման։

Transfermarkt-ը Մոյզե Քինի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում