15:43  ,  27 հունիսի, 2024

Մարտինես․ Վրաստանի համար սա եզրափակիչ էր

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Վրաստանի թիմից կրած 0:2 հաշվով պարտությունը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։

«Արագ գոլն ազդեց սկզբնամասում մեր խաղի վրա։ Որոշակի ժամանակ պահանջվեց մեր խաղը գտնելու համար։ Մենք մտադիր էինք ինտենսիվ սկսել խաղը, բայց մրցակիցը փոխեց մեր ծրագրերը։

Վերջին փոխանցումներում եւ մրցակցի դարպասի մոտ հստակ չէինք գործում։ Նրանց դարպասապահն անհավանական խաղաց։ Նրանք արժանի էին հաղթանակի։

Վրաստանի համար սա եզրափակիչ էր, իսկ մենք ընդամենը քայլ կատարեցինք դեպի 1/8 եզրափակիչ։ Սա եւս ազդեց արդյունքի վրա»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

1/8 եզրափակիչում Վրաստանը հունիսի 30-ին կմրցի Իսպանիայի հետ։ Պորտուգալիան հուլիսի 1-ին կխաղա Սլովենիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս