20:06  ,  27 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականը հաղթեց Անդորրային (տեսանյութ)

Պրիշտինայում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականն անցկացրեց երրորդ հանդիպումը եւ 45:43 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին: 

Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քրիստինա Կեպենեկյանն էր: Նա վաստակեց 18 միավոր և 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Առաջին երկու խաղերում Հայաստանի թիմը 70:73 հաշվով պարտվել էր նորվեգացիներին, 64:70 հաշվով՝ ալբանացիներին։

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 5-8-րդ տեղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում