16:40  ,  23 հունիսի, 2024

WTA-500․ Էլինա Ավանեսյանը հաղթեց որակավորման եզրափակիչում

Աշխարհի 74-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը նվաճել է Անգլիայի Իսթբուրն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի հիմնական փուլի մասնակցելու իրավունք։

Հայ թենիսիստուհին որակավորման եզրափակիչում մրցել է աշխարհի 76-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 6:4։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 42 րոպե։

Իսթբուրբի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 922 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով