13:38  ,  13 հունիսի, 2024

Շամիլ Տարպիշչեւ․ Էլինա Ավանեսյանը արդեն վաղուց մեր ուղեծրում չէ

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը մեկնաբանել է ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի որոշումը ներկայացնել Հայաստանը։

«Ավանեսյանը արդեն վաղուց մեր ուղեծրում չէ։ Զարմանալի չէ նրա որոշումը։ Նա արդեն երեք տարի ապրում է Բարսելոնայում։ Հանդես կգա Հայաստանից․ նրա իրավունքն է»,- Տարպիշչեւի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

21-ամյա մարզուհին առաջիկայում կստանա Հայաստանի քաղաքացիություն։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում Ավանեսյանը 78-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով