10:11  ,  23 հունիսի, 2024

Ֆերնանդեշ․ Ռոնալդուի փոխանցումն ապացուցում է, որ ավելի կարեւոր է հաղթելը, քան գոլ խփելը

Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղում սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոլանդուից տուգանային հրապարակում գոլային փոխանցում ստանալու դրվագը։ Պորտուգալիան հաղթել էր 3:0 հաշվով։

«Գոլ խփել բոլորն են սիրում, բայց ֆուտբոլում դա չէ ամենակարեւորը, եւ իմ գոլն արտացոլում է այդ իրողությունը։ Կրիշտիանուն մեր լավագույն ռմբարկուն է, նա գոլ խփող է, բայց այդպիսի հնարավորություն ստանալուց հետո կատարեց փոխանցում։ Դա ապացուցում է, որ ավելի կարեւոր է հաղթելը, քան գոլ խփելը։

Երրորդ տուրում էլ մենք ցանկանում ենք հաղթել»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է O Jogo-ն։

Պորտուգալիան 6 միավորով ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Երրորդ տուրում պորտուգալացիների մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով