01:11  ,  23 հունիսի, 2024

Եվրո-2024. Դե Բրույնեն՝ հանդիպման լավագույն խաղացող

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Բելգիա - Ռումինիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

Բելգիան հաղթեց 2:0 հաշվով, Դե Բրույնեն խփեց բելգիացիների երկրորդ գոլը  (տեսանյութ)։

E խմբում բոլոր թիմերն ունեն 3 միավոր։ Առաջատարը Ռումինիան է։ Բելգիան երկրորդ տեղում է։ Հաջորդ տեղերում են Սլովակիան ու Ուկրաինան։

Առաջին տուրում Բելգիան 0:1 հաշվով պարտվել էր Սլովակիային, որը երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։ Ռումինիան 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով