Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը Քյոլնում մրցեց ռումինացիների հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը (տեսանյութ)։
80-րդ րոպեին բելգիացիների առավելությունը կրկնապատկեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (տեսանյութ)։
Գոլային փոխանցումը սեփական տուգանային հրապարակից կատարեց գերմանական «Վոլֆսբուրգի» դարպասապահ Կոեն Կաստելսը։
E խմբում բոլոր թիմերն ունեն 3 միավոր։ Առաջատարը Ռումինիան է։ Բելգիան երկրորդ տեղում է։ Հաջորդ տեղերում են Սլովակիան ու Ուկրաինան։
Առաջին տուրում Բելգիան 0:1 հաշվով պարտվել էր Սլովակիային, որը երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։ Ռումինիան 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։
Belgium get their first points in Group E #EURO2024 | #BELROU pic.twitter.com/jsnTBgIqmb
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 22, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում