21:53  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024. Պորտուգալիան պարտության մատնեց Թուրքիային եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Թուրքիայի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։ 

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան (տեսանյութ

28-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Թուրքիայի հավաքականի եւ հունական «Պանատինաիկոսի» պաշտպան Սամեթ Աքայդինը (տեսանյութ

56-րդ րոպեին սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ

F խմբում Պորտուգալիան 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Թուրքիան 3 միավորով երկրորդն է։ Չեխիան ու Վրաստանն ունեն 1-ական միավոր։

Վերջին տուրում Թուրքիան կմրցի Չեխիայի, Պորտուգալիան՝ Վրաստանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով