20:46  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024. Պորտուգալիան առաջին խաղակեսում ուժեղ էր Թուրքիայից (տեսանյութ)

Թուրքիայի եւ Պորտուգալիայի հավաքականները Դորտմունդում անցկացնում են Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում են պորտուգալացիները։

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան (տեսանյութ

28-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Թուրքիայի հավաքականի եւ հունական «Պանատինաիկոսի» պաշտպան Սամեթ Աքայդինը (տեսանյութ

Ընդմիջում է։

Թուրքիա․ Բայինդիր, Չելիկ, Ակայդին, Կյոկչյու, Ակթյուրօղլու, Չալհանօղլու, Բարդակջի, Կադիօղլու, Բարիշ Յիլմազ, Այհան, Ակգյուն։

Պորտուգալիա․ Կոշտա, Պալինյա, Կանսելու, Պեպե, Դիաշ, Մենդեշ, Սիլվա, Ֆերնանդեշ, Վիտինյա, Ռոնալդու, Լեաու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով