19:37  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024. Մամարդաշվիլին՝ հանդիպման լավագույն խաղացող

Վրաստանի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» 23-ամյա դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին ճանաչվեց Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Վրաստան - Չեխիա հանդիպման լավագույն խաղացող։

Համբուրգում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Մամարդաշվիլին կատարել էր 9 սեյվ։

F խմբում Վրաստանը 1 միավորով վերջինն է, Չեխիան նույնքան միավորով նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով