18:57  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024․ Չեխիան խուսափեց պարտությունից Վրաստանի հետ խաղում (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Վրաստանի եւ Չեխիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

23-րդ րոպեին Չեխիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն «Բայերի» հարձակվող Ադամ Հլոժեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի պատճառով գոլը չգրանցվեց (տեսանյութ

Ավելացված չորրորդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ

59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը (տեսանյութ

F խմբում Վրաստանն ու Չեխիան ունեն 1-ական միավոր։

Առաջին տուրում Վրաստանը 1:3 հաշվով պարտվել էր թուրքերին։ Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր չեխերին։

Այս խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Թուրքիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Եվրո-2024, F խումբ, երկրորդ տուր

Վրաստան - Չեխիա՝ 1:1

Ժորժ Միկաուտաձե, 45+4, 11մ - Պատրիկ Շիկ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով