17:50  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024․ Վրաստանն ուժեղ էր Չեխիայից առաջին կեսում (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցում են Վրաստանի եւ Չեխիայի հավաքականները։ Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեցին վրացիները։

23-րդ րոպեին Չեխիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն «Բայերի» հարձակվող Ադամ Հլոժեկը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի պատճառով գոլը չգրանցվեց (տեսանյութ

Ավելացված չորրորդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ

Ընդմիջում է։

Վրաստան․ Մամարդաշվիլի, Դվալի, Կաշիա, Կվերկվելիա, Ցիտաիշվիլի, Կոչորաշվիլի, Մեկվաբիշվիլի, Չեկվետաձե, Կակաբաձե, Կվարացխելիա, Միկաուտաձե։

Չեխիա․ Շտանեկ, Հրանաչ, Կրեյչի, Հոլեշ, Ցոուֆալ, Յուրասեկ, Սոուչեկ, Պրովոդ, Հլոժեկ, Չերնի, Շիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով