16:24  ,  27 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի երկրորդ ռակետ Սիների վստահ մեկնարկը

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները վստահ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Իտալացի թենիսիստը 6:3, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 46-րդ ռակետ, ամերիկացի Քրիստոֆեր Յուբենքսին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Երկրորդ շրջանում Սիների մրցակիցը կլինի աշխարհի 124-րդ ռակետ, ֆրանսիացի Ռիշար Գասկեն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով