09:35  ,  27 մայիսի, 2024

Գլուշակովն ու Պանտելեեւը հեռացել են «Ուրարտուից»

Ռուսաստանցի ֆուտբոլիստներ Դենիս Գլուշակովն ու Վլադիսլավ Պանտելեեւը հեռացել են «Ուրարտուից»։

Երեւանյան ակումբի և Դենիս Գլուշակովի միջև պայմանագիրն ավարտվել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Գլուշակովը միացել էր «Ուրարտուին» 2024 թվականի ձմռանը։ Թիմի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում։

«Ուրարտուn» և Վլադիսլավ Պանտելեևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայամնագիրը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ Ռուս ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 6 հանդիպում։

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ իրենց ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով