19:29  ,  26 մայիսի, 2024

Ալկարասը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոսում»

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Իսպանացի թենիսիստը 6:1, 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 107-րդ ռակետ, ամերիկացի Ջեֆրի-Ջոն Վուլֆին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 51 րոպե։

«Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 39-րդ ռակետ, Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա) եւ աշխարհի 176-րդ ռակետ Իեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ) դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով