10:02  ,  17 հունիսի, 2024

Բելինգեմը` մինչեւ 21 տարեկանը 3 խոշոր մրցաշարի մասնակցած առաջին եվրոպացի ֆուտբոլիստ

Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հավաքականների մակարդակում մինչեւ 21 տարեկան դառնալը երեք խոշոր մրցաշարի մասնակցած առաջին եվրոպացի ֆուտբոլիստն է, հաղորդում է Opta Sports-ը։

Բելինգեմը Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցեց սերբերի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղին եւ դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը սերբերին հաղթեց 1:0 հաշվով։

Բելինգեմը մասնակցել է նաեւ Եվրո-2020-ին եւ 2022թ․ աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով