18:55  ,  26 մայիսի, 2024

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» մրցաշրջանի վերջին խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

«Արարատ-Արմենիայից» աչքի ընկան կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը եւ հարձակվող Արթուր Սերոբյանը։

«Արարատ-Արմենիան» 75 միավորով գրավեց երրորդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։ «Ալաշկերտը» 45 միավորով գրավեց 5-րդ տեղը։

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3

Ջոնել Դեսիրե, 90 - Կամո Հովհաննիսյան, 18, Ալեքսիս Ռոդրիգես, 55, Արթուր Սերոբյան, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով