19:38  ,  24 մայիսի, 2024

ATP-250․ Նովակ Ջոկովիչը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացվող ATP-250 մրցաշարի եզրափակիչ։

Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 44-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մահաչի հետ, որն առավելության հասավ 6:4, 0։6, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 7 րոպե։

Եզրափակիչում Թոմաշ Մահաչի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ աշխարհի 56-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով