20:23  ,  16 հունիսի, 2024

Մբապե․ Ես չեմ մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

Մադրիդի «Ռեալի» նորեկ, Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ չի կարողանա մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերի Արքայական ակումբի արգելքի պատճառով։

«Իմ ակումբն այս հարցի վերաբերյալ ունի կոշտ դիրքորոշում։ Ես չեմ մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին։ Պետք է հասկանալ, որ ես տեղափոխվել եմ նոր ակումբ։

Ցանկանում եմ լավագույնը մաղթել Ֆրանսիայի հավաքականին Փարիզի Խաղերում։ Հույս ունեմ, որ նրանք կնվաճեն ոսկե մեդալները»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Փարիզի Խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն փարիզյան ՊՍԺ-ի հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում