19:27  ,  16 հունիսի, 2024

Անգլիացի եւ սերբ ֆանատների բախումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի եւ Սերբիայի հավաքականների ֆանատները բախվել են Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում։

Սադրանքը սկսել են անգլիացիները, որոնք աթոռներով հարձակվել են սրճարանում եղած սերբերի վրա։ 200 ոստիկանների միջամտության շնորհիվ բախումը լուրջ հետեւանքներ չի ունեցել։ Անգլիացիները տարբեր ուղղություններով հեռացել են։

Սերբիայի եւ Անգլիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում