11:07  ,  23 մայիսի, 2024

Ա Սերիա․ Կվարացխելիան՝ ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի գոլը «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 37-րդ տուրի խաղում ճանաչվել է ամսվա լավագույն գոլ Ա Սերիայում։

Կվարացխելիան հեռվից գերազանց էր իրացրել տուգանային հարվածը։ Այդ գոլի շնորհիվ նեապոլյան թիմը խուսափել էր պարտությունից։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս